_ _    _ _____  ___   __                       
 __      _(_) | _(_)___ / ( _ ) / /_   ___ ___  _ __ ___  
 \ \ /\ / / | |/ / | |_ \ / _ \| '_ \ / __/ _ \| '_ ` _ \ 
  \ V  V /| |   <| |___) | (_) | (_) | (_| (_) | | | | | |
   \_/\_/ |_|_|\_\_|____/ \___/ \___(_)___\___/|_| |_| |_|

Զառա (Քոչկիրի գավառ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զառա (այլ կիրառումներ)
Գյուղաքաղաք
Զարա
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՍեբաստիայի վիլայեթ
ԳավառակՔոչկիրի գավառակ
Մակերես2578 կմ²
ԲԾՄ1350 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն21 753 մարդ (2020)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Զառա (Քոչկիրի գավառ) (Աշխարհ)##
Զառա (Քոչկիրի գավառ) (Աշխարհ)

Զարա, գյուղաքաղաք (գյուղ) Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Քոչկիրի գավառակում։ Գտնվում էր Սեբաստիա քաղաքից 45 կմ արևելք, Ալյուս (Կզըլըրմակ) գետի ափին։

Պատմություն

VII դարից հիշատակվել է որպես քաղաք, հետագայում երկար ժամանակ հիշատակվել է որպես գյուղ, իսկ XIX դարի վերջերից համարվել է գյուղաքաղաք։

Հայ բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

XX դարի սկզբներին ուներ 500-800 տուն բնակիչ, որի 65 %-ը հայեր էին, իսկ մնացածը թուրքեր։

Տնտեսություն

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու արհեստներն էր։

Պատմամշակութային կառույցներ

Զառան ուներ Ս. Լուսավորիչ (կամ Ս. Աստվածածին) անունով եկեղեցի։ Բնակավայրից 5-6 կմ հեռու գտնվում էին Դևոտայի Ս. Գևորգի և Ս. Թագավորի վանքերը։

Կրթություն

Բնակավայրում գործում էր Արշակունյան վարժարանը։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «Սեբաստիայի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 270

Աղբյուրներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 660