_ _ _ _____ ___ __ __ _(_) | _(_)___ / ( _ ) / /_ ___ ___ _ __ ___ \ \ /\ / / | |/ / | |_ \ / _ \| '_ \ / __/ _ \| '_ ` _ \ \ V V /| | <| |___) | (_) | (_) | (_| (_) | | | | | | \_/\_/ |_|_|\_\_|____/ \___/ \___(_)___\___/|_| |_| |_|
Լոնդոնի համալսարան University of London | |
---|---|
Լոնդոնյան Համալսարանի Սենատի շենքը | |
Տեսակ | համալսարան, բարձրագույն ուսումնական հաստատություն, ազատ հասանելիության հրատարակություն և կրթական կազմակերպություն |
Հիմնադրված է | 1836 |
Տիպ | պետական |
Ռեկտոր | Արքայադուստր Աննա (Մեծ Բրիտանիա) |
Տնօրեն | Adrian Smith? |
Ուսանողներ | 213,270 |
Անդամակցություն | Jisc, Digital Preservation Coalition, Եվրոպայի համալսարանների միություն, Գրադարանային ասոցիացիաների և հաստատությունների միջազգային դաշնություն և International Council for Open and Distance Education? |
Երկիր | Մեծ Բրիտանիա |
Տեղագրություն | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Հասցե | University of London, Senate House, Malet Street, London, WC1E 7HU |
Կայք | london.ac.uk |
Մեծ Բրիտանիա դեռ չունի ]. | |
University of London Վիքիպահեստում |
Լոնդոնի Համալսարանը քոլեջային և դաշնային հետազոտական համալսարան է, որը գտնվում է Լոնդոնում, Մեծ Բրիտանիա։ Այն սկզբնապես միավորվել է արքայական կանոնադրությամբ 1836 թվականին։ Այժմ այն կառավարվում է 1994 թվականին ընդունված Լոնդոնի Համալսարանի Ակտով։ Համալսարանն այժմ բաղկացած է 18 բաղադրյալ քոլեջներից, 9 հետազոտական ինստիտուտներից և մի շարք կենտրոնական մարմիններից։
Լոնդոնի համալսարանը Մեծ Բրիտանիայի առկա ուսուցում իրականացնող ամենամեծ համալսարանն է՝ ունենալով 161,270 ճամբարային ուսանող և մոտավորապես 50,000 հեռակա ուսուցմամբ ուսանող՝ Լոնդոնի համալսարանի Միջազգային ծրագրերով։ Համալսարանի տաս ամենամեծ քոլեջներն են Լոնդոնի համալսարանական քոլեջը, Լոնդոնի արքայական քոլեջը, Թագուհի Մերիի անվան Լոնդոնի համալսարանը,Սիթին, Բիրբեքի համալսարանը, Լոնդոնի Տնտեսագիտական համալսարանը, Արքայական Հալովեյ համալսարանը, Գոլդսմիթի համալսարանը, Լոնդոնի Արևելագիտության համալսարանը և Լոնդոնի Սբ.Գևորգի համալսարանը։ Մինչ 2015 թվականը ամբողջ աշխարհում կա ընդհանուր թվով 2 միլիոն Լոնդոնի համալսարանի շրջանավարտ, որոնց մեջ մտնում են 12 կուսական և արքայական քահանաներ, 52 նախագահներ և վարչապետեր, 84 Նոբելյան մրցանակակիրներ, 6 Գրեմմի մրցանակակիրներ և 3 Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակակիրներ։
Լոնդոնի համալսարանի ներկայիս գործող քոլեջներն են՝
Քոլեջի անվանումը | Հիմնադրման տարեթիվ | Պատկեր | Ուսանողներ |
---|---|---|---|
Բիրբեքի համալսարան | 1920 | 12,245 | |
Սիթի | 2016 | 18,995 | |
Կուրտոյի արվեստի ինստիտուտ | 1932 | 505 | |
Գոլդսմիթի համալսարան | 1904 | 8,525 | |
Հեյթրոփ քոլեջ, Լոնդոնի համալսարան | 1971 | 560 | |
Քաղցկեղի հետազոտական ինստիտուտ | 2003 | 275 | |
Լոնդոնի արքայական քոլեջ | 1836 | 28,900 | |
Լոնդոնի բիզնես դպրոց | 1964 | 2,075 | |
Լոնդոնի Տնտեսագիտկան համալսարան | 1900 | 10,440 | |
Լոնդոնի Հիգիենայի և Տրոպիկական Բժշկության դպրոց | 1924 | 1,210 | |
Թագուհի Մերիի անվան Լոնդոնի համալսարան | 1915 | 17,140 | |
Արքայական Երաժշտական Ակադեմիա | 2003 | 760 | |
Խոսքի և Դրամայի Արքայական դպրոց | 2005 | 1,045 | |
Արքայական Հալովեյ համալսարան | 1900 | 9,985 | |
Լոնդոնի Արևելագիտության համալսարան | 1916 | 6,070 | |
Լոնդոնի Անասնաբուժական քոլեջ | 1915 | 2,290 | |
Լոնդոնի Սբ.Գևորգի համալսարան | 1836 | 1,210 | |
Լոնդոնի համալսարանական քոլեջ | 1836 | 37,135 |
Լոնդոնի համալսարանը շնորհել է իր առաջին պատվավոր կոչումը 1903 թվականի հունիսին։ Այս մրցանակաբաշխությունը շնորհվել է հռչակավոր անհատներին՝ ակադեմիական և ոչ ակադեմիական բնագավառներից։ Պատվավոր կոչումները հավանության են արժանացվում քոլեջի խորհրդի կողմից, որը համալսարանի կառավարական կառույցի մի մասն է կազմում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոնդոնի համալսարան» հոդվածին։ |
|