_ _ _ _____ ___ __ __ _(_) | _(_)___ / ( _ ) / /_ ___ ___ _ __ ___ \ \ /\ / / | |/ / | |_ \ / _ \| '_ \ / __/ _ \| '_ ` _ \ \ V V /| | <| |___) | (_) | (_) | (_| (_) | | | | | | \_/\_/ |_|_|\_\_|____/ \___/ \___(_)___\___/|_| |_| |_|
Բնակավայր | |||
---|---|---|---|
Փարիզի 2-րդ շրջան | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Ներքին բաժանում | Gaillon?, Quartier Vivienne?, Mail? և Bonne-Nouvelle? | ||
Հիմնադրված է | 1860 թ. | ||
Մակերես | 0,99 կմ² | ||
Բնակչություն | ▼21 119 մարդ (հունվարի 1, 2021) | ||
Փոստային դասիչ | 75002 | ||
Պաշտոնական կայք | mairiepariscentre.paris.fr(ֆր.) | ||
| |||
Փարիզի 2-րդ շրջան (ֆր.՝ Arrondissement de la Bourse), Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի վարչական շրջաններից մեկը։ Փարիզի 2-րդ շրջանը ամենափոքր վարչական շրջանն է և զբաղեցնում է 99 հա մակերես։
2-րդ շրջանը ձևավորվել է 15-րդ և 16-րդ դարերում քաղաքի հյուսիսային սահմանների ընդլայնման արդյունքում, սակայն առաջին շենքերը կառուցվել են 14-րդ դարում։ Այդ ժամանակ Շառլ V-ի պատվերով կառուցված քաղաքի պարիսպը հասնում էր այսօրվա Ռյու Դաբոկիր։ Լյուդովիկոս XIII-ի օրոք շրջանը հասնում էր ներկայիս սահմանին, որտեղ այսօր տարածվում են «մեծ բուլվարները»։ Շրջանի սահմանները վերջնականապես որոշվել են 1860 թվականին։
Փարիզի 2-րդ շրջանը տեղակայված է Սեն գետի աջ ափին։ Հյուսիսում այն սահմանակից է 9-րդ և 10-րդ, հարավում՝ 1-ին, արևելքում՝ 3-րդին և արևմուտքում՝ 8-րդ շրջաններին։
1999 թվականի մարդահամարի համաձայն, 2-րդ շրջանում բնակիչների թիվը 19.585 մարդ էր, բնակչության խտությունը 19,783 մարդ/կմ² էր։ Սա նշանակում է, որ այստեղ ապրում էր Ֆրանսիայի մայրաքաղաքի բնակչության մոտավորապես 0,9%-ը։
Տարի | Բնակչություն | Բնակչության խտություն (մարդ/կմ²) |
---|---|---|
1861 | 81 609 | 82 267 |
1872 | 73 578 | 74 321 |
1936 | 41 780 | |
1954 | 43 857 | 44 300 |
1962 | 40 864 | 41 194 |
1968 | 35 357 | 35 642 |
1975 | 26 328 | 26 540 |
1982 | 21 203 | 21 374 |
1990 | 20 738 | 20 905 |
1999 | 19 585 | 19 743 |
2014 թվականի ապրիլին Կանաչների ներկայացուցիչ Ժակ Բուտոն երրորդ անգամ ընտրվել է քաղաքապետ (Jacques Boutault).
Քաղաքապետարանի հասցեն՝
8, Rue de la Banque
75002 Փարիզ
2-րդ շրջանը ներառում է հետևյալ թաղամասերը (5-8).
{{cite journal}}
: Cite uses generic title (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փարիզի 2-րդ շրջան» հոդվածին։ |
|