Կվալյարելան Տորինոյի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2000 թվականի մայիսի 14-ին՝ փոխարինման մտնելով Պյաչենցայի դեմ խաղում։ 2002 թվականի ամռանը Կվալյարելան վարձավճարով տեղափոխվեց Սերիա C2-ում հանդես եկող Ֆիորենտինա, որի կազմում նա դարձավ միայն 1 գոլի հեղինակ անցկացրած 12 խաղերում։ 2003 թվականին իտալացին վարձավճարով միացավ Կիետիին։ Այստեղ նա անցկացրեց 43 հանդիպում՝ դառնալով 19 գոլի հեղինակ։ 2004-05 մրցաշրջանում Կվալյարելան վերադարձավ Տորինո։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց 2004 թվականի օգոստոսի 22-ին՝ դուբլ ձևակերպելով Իտալիայի գավաթիԷմպոլիի դեմ խաղում։ Առաջին գոլը Սերիա B-ում խփեց սեպտեմբերի 10-ին՝ Վերոնայի դեմ խաղում։ 2004-05 մրցաշրջանում Կվալյարելան անցկացրեց 40 հանդիպում՝ դառնալով 10 գոլի հեղինակ։
Ուդինեզե
2005 թվականի ամռանը Կվալյարելան տեղափոխվեց Ուդինեզե, ինչից հետո համատեղ սեփականության գործարքով միացավ Ասկոլիին։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 28-ին՝ Միլանի դեմ խաղում։ Իր առաջին գոլը Սերիա A-ում խփեց դեկտեմբերի 21-ին՝ Տրևիզոյի դեմ խաղում։ Ասկոլիի կազմում Կվալյարելան դարձավ 3 գոլի հեղինակ՝ անցկացրած 33 խաղերում։ 2006 թվականի հուլիսի 7-ին իտալացին համատեղ սեփականության գործարքով տեղափոխվեց Սամպդորիա։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 16-ին՝ փոխարինման մտնելով Ինտեր Միլանի դեմ խաղում։ Հոկտեմբերի 22-ին նա դուբլ ձևակերպեց Ատալանտայի դեմ խաղում։ Դեկտեմբերի 20-ին իտալացին 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լիվորնոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-1 հաշվով։ 2006-07 մրցաշրջանում Կվալյարելան անցկացրեց 42 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
2007-08 մրցաշրջանում Կվալյարելան վերադարձավ Ուդինեզե։ Իր դեբյուտը նշեց 2007 թվականի օգոստոսի 26-ին՝ Ինտեր Միլանի դեմ խաղում։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 30-ին՝ Պարմայի դեմ խաղում։ Նոյեմբերի 25-ին Կվալյարելան գոլի և գոլային փոխանցման հեղինակ Սիենայի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով Ուդինեզեին։ Դեկտեմբերի 9-ին նա դուբլ ձևակերպեց Սամպդորիայի դեմ խաղում։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց 2008 թվականի սեպտեմբերի 18-ին՝ ՈՒԵՖԱ ԳավաթիԲորուսիա Դորտմունդի դեմ խաղում։ Հոկտեմբերի 5-ին Կվալյարելան դուբլ ձևակերպեց Տորինոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով։ 2009 թվականի ապրիլի 16-ին նա դուբլի հեղինակ դարձավ ՈՒԵՖԱ Գավաթի քառորդ եզրափակչի Վերդեր Բրեմենի դեմ խաղում, սակայն Ուդինեզեն դուրս մնաց առաջնությունից։ Ակումբի կազմում Կվալյարելան անցկացրեց 87 հանդիպում՝ դառնալով 33 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Նապոլի
2009 թվականի հունիսի 1-ին Կվալյարելան 5 տարվա պայմանագիր կնքեց Նապոլիի հետ։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 16-ին՝ Իտալիայի գավաթիՍալերնիտանայի դեմ խաղում։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 30-ին՝ դուբլ ձևակերպելով Լիվորնոյի դեմ խաղում։ Դեկտեմբերի 6-ին Կվալյարելան դուբլ ձևակերպելով Բարիի դեմ խաղում՝ այս խաղում տալով նաև գոլային փոխանցում և 3-2 հաշվով հաղթանակ պարգևելով Նապոլիին։ 2010 թվականի մարտի 25-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Յուվենտուսի դեմ խաղում։ Ապրիլի 10-ին Կվալյարելան գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Պարմայի դեմ խաղում, սակայն հեռացվեց խաղադաշտից հանդիպման 86-րդ րոպեին։ Մայիսի 9-ին իտալացին դուբլ ձևակերպեց Ատալանտայի դեմ խաղում։ Նապոլիի կազմում Կվալյարելան անցկացրեց 37 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Յուվենտուս
2010 թվականի օգոստոսի 27-ին Կվալյարելան վարձավճարով միացավ Յուվենտուսին։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 29-ին՝ Բարիի դեմ խաղում։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 12-ին՝ Սամպդորիայի դեմ խաղում։ Դեկտեմբերի 5-ին նա դուբլ ձևակերպեց Կատանիայի դեմ խաղում՝ օգնելով Յուվենտուսին հաղթել 3-1 հաշվով։ 2011 թվականի հունվարի 6-ին՝ Պարմայի դեմ խաղում իտալացին ստացավ ծանր վնասվածք, ինչի պատճառով բաց թողեց մրցաշրջանի շարունակությունը։ 2011 թվականի հունիսի 22-ին Կվալյարելան 10․5 միլիոն եվրոյի դիմաց լրիվ տրանսֆերով տեղափոխվեց Յուվենտուս՝ ակումբի հետ կնքելով 3 տարվա պայմանագիր։ 2012 թվականի ապրիլի 30-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2015 թվականը։ Մայիսի 20-ին Կվալյարելան հեռացվեց խաղադաշտից Իտալիայի գավաթիՆապոլիի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով փոխարինման մտնելուց 18 րոպե անց։
Առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում Կվալյարելան անցկացրեց 2012 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Չելսիի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ։ Սեպտեմբերի 22-ին նա դուբլի հեղինակ դարձավ Կիևոյի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով Յուվենտուսին։ Նոյեմբերի 10-ին իտալացին հետ-տրիկ ձևակերպեց Պեսկարայի դեմ խաղում՝ այս խաղում տալով նաև 2 գոլային փոխանցում։ 2013 թվականի մարտի 6-ին Կվալյարելան գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի Սելտիկի դեմ խաղում։ Մարտի 30-ին՝ Ինտեր Միլանի դեմ խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով։ Յուվենտուսի կազմում անցկացրած 4 մրցաշրջաններում Կվալյարելան մասնակցեց 102 հանդիպման՝ դառնալով 30 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Վերադարձ Տորինո
2014 թվականի հուլիսի 17-ին Կվալյարելան 3 տարվա պայմանագիր կնքեց Տորինոյի հետ։ Ակումբը նրա համար վճարեց 3․5 միլիոն եվրո։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 7-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլի Բրոմապոյկարնայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ։ Հոկտեմբերի 19-ին Կվալյարելան խփեց Ուդինեզեի դեմ խաղի միակ գոլը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին։ 2015 թվականի հունվարի 18-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Չեզենայի դեմ խաղում։ Փետրվարի 1-ին իտալացին հետ-տրիկ ձևակերպեց Սամպդորիայի դեմ խաղում։ Ապրիլի 26-ին Կվալյարելան գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Յուվենտուսի դեմ խաղում։ Սեպտեմբերի 20-ին նա դուբլ ձևակերպեց Սամպդորիայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով։ Տորինոյի կազմում Կվալյարելան անցկացրել է 109 հանդիպում՝ դառնալով 32 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Վերադարձ Սամպդորիա
2016 թվականի փետրվարի 1-ին Կվալյարելան վարձավճարով տեղափոխվեց Սամպդորիա, ինչից հետո լրիվ տրանսֆերով միացավ թիմին։ Իր դեբյուտը վերադարձից հետո նշեց փետրվարի 3-ին՝ փոխարինելով Խոակին ԿորեայինՏորինոյի դեմ խաղում։ Իր առաջին գոլը խփեց փետրվարի 20-ին՝ Ինտեր Միլանի դեմ խաղում։ Նոյեմբերի 20-ին Կվալյարելան գոլի և գոլային փոխանցման հեղինակ Սասուոլոյի դեմ խաղում՝ օգնելով Սամպդորիային հաղթել 3-2 հաշվով։ 2017 թվականի հունվարի 13-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2019 թվականը։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց 2017 թվականի հունվարի 22-ին՝ Ատալանտայի դեմ խաղում։ Մայիսի 7-ին Կվալյարելան դուբլ ձևակերպեց Լացիոյի դեմ խաղում, սակայն Սամպդորիան պարտվեց 7-3 հաշվով։
2017-18 մրցաշրջանում Կվալյարելան դարձավ Սամպդորիայի հիմնական ավագը։ 2017 թվականի օգոստոսի 20-ին նա դուբլ ձևակերպեց Բենևենտոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով։ Հոկտեմբերի 24-ին իտալացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ինտեր Միլանի դեմ խաղում, սակայն Սամպդորիան պարտվեց 3-2 հաշվով։ Դեկտեմբերի 9-ին Կվալյարելան դուբլ ձևակերպեց Կալյարիի դեմ խաղում։ Դեկտեմբերի 30-ին՝ ՍՊԱԼ-ի դեմ խաղում նա դարձավ դուբլի հեղինակ՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով Սամպդորիային։ 2018 թվականի հունվարի 21-ին Կվալյարելան հետ-տրիկ ձևակերպեց Ֆիորենտինայի դեմ խաղում։ Ապրիլի 29-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կալյարիի դեմ խաղում։ 2017-18 մրցաշրջանում Կվալյարելան անցկացրեց 36 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
2018 թվականի սեպտեմբերի 2-ին Կվալյարելան գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Նապոլիի դեմ խաղում՝ գրավելով մրցակցի դարպասը կրնկի հարվածով և նկարագրելով այս գնդակը որպես իր կարիեարայի լավագույն գոլ։ Հոկտեմբերի 1-ին նա 2 գոլային փոխանցում տվեց ՍՊԱԼ-ի դեմ խաղում։ Դեկտեմբերի 1-ին իտալացին դուբլ ձևակերպեց Բոլոնյայի դեմ խաղում։ 2019 թվականի հունվարի 20-ին Կվալյարելան դուբլի հեղինակ դարձավ Ֆիորենտինայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով։ Հունվարի 26-ին նա 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ուդինեզեի դեմ խաղում՝ խփելով իր 14-րդ գոլը անցկացրած վերջին 11 հանդիպումներում և կրկնելով Գաբրիել Բատիստուտայի՝ ամենաշատ հաջորդական խաղերում գոլ խփելու ռեկորդը։ Փետրվարի 24-ին իտալացին խփեց Կալյարիի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին։ Մարտի 3-ին Կվալյարելան դուբլ ձևակերպեց ՍՊԱԼ-ի դեմ խաղում՝ օգնելով Սամպդորիային հաղթել 2-1 հաշվով։ Ապրիլի 14-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ջենոայի դեմ խաղում։ 2018-19 մրցաշրջանում Կվալյարելան անցկացրեց 37 հանդիպում առաջնութունում՝ դառնալով 26 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Նա դարձավ Սերիա A-ի լավագույն ռմբարկուն, ճանաչվեց առաջնության լավագույն հարձակվողը և ընդգրկվեց խորհրդանշական հավաքականում։
2019 թվականի դեկտեմբերի 2-ին Կվալյարելան 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կալյարիի դեմ խաղում, սակայն Սամպդորիան պարտվեց 4-3 հաշվով։ 2020 թվականի հունվարի 12-ին նա դուբլ ձևակերպեց Բրեշիայի դեմ խաղում։
Միջազգային կարիերա
Կվալյարելան ներկայացրել է Իտալիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Իր դեբյուտը Իտալիայի ազգային հավաքականում նշեց 2007 թվականի մարտի 28-ին՝ փոխարինելով Լուկա ՏոնիինՇոտլանդիայի դեմ խաղում։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում խփեց հունիսի 6-ին՝ դուբլ ձևակերպելով Լիտվայի դեմ խաղում։ 2008 թվականին Կվալյարելան մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ խաղադաշտ դուրս գալով միայն Ռումինիայի դեմ խաղում, իսկ Իտալիան հասավ առաջնության քառորդ եզրափակիչ, որտեղ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվեց Իսպանիային։
2009 թվականին Կվալյարելան մասնակցեց Կոնֆեդերացիաների գավաթին, որտեղ Իտալիան դուրս մնաց խմբային փուլից։ Հոկտեմբերի 14-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Կիպրոսի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով։ 2010 թվականին Կվալյարելան ընդգրկվեց աշխարհի առաջնության համար վերջնական կազմում։ Առաջնությունում նա խաղադաշտ դուրս եկավ միայն Սլովակիայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ, սակայն Իտալիան պարտվեց 2-3 հաշվով և դուրս մնաց խմբային փուլից։