_ _    _ _____  ___   __                       
 __      _(_) | _(_)___ / ( _ ) / /_   ___ ___  _ __ ___  
 \ \ /\ / / | |/ / | |_ \ / _ \| '_ \ / __/ _ \| '_ ` _ \ 
  \ V  V /| |   <| |___) | (_) | (_) | (_| (_) | | | | | |
   \_/\_/ |_|_|\_\_|____/ \___/ \___(_)___\___/|_| |_| |_|

Համաշխարհային կոորդինացված ժամանակ

UTC-ի ժամային գոտիների քարտեզը

Համաշխարհային կոորդինացված ժամանակը, ՀԿԺ (անգլերեն բեքրոնիմը՝ Coordinated Universal Time) քաղաքացիական ժամանակի հիմքն է, որը տարբերվում է միջազգային ատոմային ժամանակից վայրկյանների որոշ թվով և նույնպես տարբերվում UT1-ից վայրկյանների կոտորակային թվով։

UTC-ն մտցվել է հնացված Գրինվիչի միջին ժամանակի (GMT) փոխարեն։ UTC-ի նոր ժամանակի սանդղակը մտցվել է, քանի որ GMT-ի սանդղակը անհարթ էր և կապված էր Երկիր մոլորակի օրական պտույտի հետ։ UTC-ի սանդղակը հիմնված է Միջազգային ատոմային ժամանակի (TAI) հարթ սանդղակի վրա և տվյալ պահին ամենահարմարն է քաղաքացիական օգտագործման համար։

Տես նաև

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համաշխարհային կոորդինացված ժամանակ» հոդվածին։