_ _ _ _____ ___ __ __ _(_) | _(_)___ / ( _ ) / /_ ___ ___ _ __ ___ \ \ /\ / / | |/ / | |_ \ / _ \| '_ \ / __/ _ \| '_ ` _ \ \ V V /| | <| |___) | (_) | (_) | (_| (_) | | | | | | \_/\_/ |_|_|\_\_|____/ \___/ \___(_)___\___/|_| |_| |_|
Պարադի փողոց 588 ֆր.՝ 588, rue Paradis | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա |
Ժանր | դրամա |
Թվական | 1992 |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Անրի Վերնոյ |
Պրոդյուսեր | Տարակ Բեն Ամմար |
Սցենարի հեղինակ | Անրի Վերնոյ |
Դերակատարներ | Ռիշար Բերի, Կլաուդիա Կարդինալե, Օմար Շարիֆ, Իզաբել Սադոյան, Նատալի Ռուսել, Զաբու Բրայտման, Ժակ Վիլյերե, Ալեքսիս Թոմասսիան, Անդրե Ժուլիեն, Դանիել Լեբրուն, Էվ Ռուժիերի, Ժինեթ Գարսեն, Անրի Ջանիկ, Ժաքի Ներսեսյան, Ժան Պիեր Դալաժ, Մորիս Շևիթ, Սթեֆանի Սլիմա, Սիլվի Ժոլի, Nicole Gueden?, Ժակ Սիրոն, Ֆիլիպ Դեհեսդին, Maria Verdi?, Raoul Curet? և Ժան-Գաբրիել Նորդման |
Օպերատոր | Էդմոն Ռիշար |
Երաժշտություն | Ժան-Կլոդ Պետի |
Պատմվածքի վայր | Մարսել |
Տևողություն | 135 րոպե |
Նախորդ | Մայրիկ |
«Պարադի փողոց 588» ֆիլմը նկարահանել է ֆրանսահայ նշանավոր կինոռեժիսոր Անրի Վերնոյը։ Այն նկարահանվել է 1992 թվականին և որոշ չափով ներկայացնում է հենց իր՝ հեղինակի ինքնակենսագրությունը։ Ֆիլմի հիմնական դերասանական կազմում ընդգրկված են այնպիսի հայտնի դերասաններ ինչպիսիք են Օմար Շարիֆը, Կլաուդիա Կարդինալեն, Ռիշար Բերին և այլք։ Այս ֆիլմը շարունակությունն է Անրի Վերնոյի հանրահայտ «Մայրիկ» ֆիլմի, որը պատմում է հեղինակի վաղ տարիների մասին և նրա առաջին ինքնակենսագրական ֆիլմն է։ Ֆիլմի տևողությունը կազմում է 2 ժամ 10 րոպե։
Ֆիլմում պատմվում է մի հայ ընտանիքի մասին, որը ստիպված փախել է Ֆրանսիա, որպեսզի փրկվի Հայոց ցեղասպանությունից։ «Պարադի փողոց 588»-ի դեպքերը տեղի են ունենում մեր ժամանակներում։ Շատ տարիներ են անցել, ընտանիքի որդին՝ Ազատ Զաքարյանը, դարձել է հայտնի ռեժիսոր՝ Պիեր Զաքար։ Նա ամուսնացած է ֆրանսուհու հետ, նրա երեխաները չեն խոսում և չգիտեն հայերեն, բայց ահա Պիեր Զաքարը բեմադրելով իր ընտանիքի պատմությունը, նորից վերապրում է այն ամենը, ինչի մասին մոռացել էր, հայտնվելով սեփական կյանքի շրջապտույտի մեջ։ Եվ այդ հիշողությունները ստիպում են նրան շատ բան փոխել իր կյանքում։
|